Գ.Սահակյան. «Հաագայի դատարանի որոշումը մեզ համար մեծ հնարավորություն է» 28.07.10 14:22 «Ամերիկյան կողմի հայտարարությամբ արդեն պարզ դարձավ, որ աշխարհում նման խնդիրները լուծելու համար երկակի չափորոշիչներ կան, Կոսովոյին կարելի էր, մյուսներին` չի կարելի: Դա է պատճառը, որ ասում ենք` պետք չէ ոգևորվել, մանավանդ, երբ Ղարաբաղի խնդրում հիմքերն ավելի ամուր էին` քան բոլոր տիպի նման խնդիրներում, և հատկապես Կոսովոյի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանն` ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ Հաագայի դատարանի որոշումը իրավական փաստաթուղթ է և այն շատ մեծ արժեք ունի: Ըստ նրա` առաջին անգամ նման տիպի որոշումը այդպիսի խնդիրներ ունեցող տարածաշրջաններում որոշակի ակտիվություն է մտցնում: «Սակայն մեզ համար արդեն պարզ է, որ Հաագայի դատարանի որոշումը չի կարող մեծ ազդեցություն ունենալ Ղարաբաղի խնդրի լուծմանը: Այդիսկ պատճառով մենք պետք է դիվանագիտական կորպուսում փոփոխություններ կատարենք»,- ասաց բանախոսը: Գ. Սահակյանը նշեց, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում մինչ օրս մենք պնդել ենք և կողմնակից ենք եղել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը և այսօր էլ պետք է պնդենք: «Շատ մեծ ուրախությամբ ընդունել ենք տարբեր երկրների մեկնությունները, այն կարգախոսով, որ դա երկու պետությունների` Ադբեջանի և Հայաստանի խնդիրն է` իրենք ինչպիսի պայմանավորվածություն ձեռք բերեն` կպաշտպանեն մյուսները, և հավելել են, որ դրա լուծումները տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Մենք էլ այժմ խնդրի լուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով, սակայն այսուհետ մեր դիվանագիտական կորպուսը պետք է մտածի միայն տարբեր պետությունների հետ իր բանակցային գործընթացների մասին և պահանջի Ղարաբաղի անկախությունն ընդունելու գործընթաց կամ Ղարաբաղը ճանանչի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- ավելացրեց Գ. Սահակյանը: Ըստ նրա` դա Ղարաբաղին հնարավորություն կտա պաշտոնապես բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալ և եթե Հայաստանը ԵԱՀԿ Մինսի շրջանակներում է գործում` ուրեմն Ղարաբաղը լրիվ ազատ է, և կարող է այդ գործընթացը սկսել: Նա կարծում է նաև, որ այդ գործընթացը պետք է սկսել համատեղ: Այսինքն Ղարաբաղի խնդրում Հայաստանի անընդհատ ձևական մեկուսացումը դրական արդյունքներ չի տա: «Հաագայի դատարանի որոշումը լրիվ հնարավորություն է տալիս, որ ոչ միայն քաղաքական մոտեցումներով, այլ նաև իրավական մոտեցումներով կարողանանք մեր արտաքին քաղաքականությունը վերափոխենք և նոր ռելսերի վրա դնենք»,- ավելացրեց ՀՀԿ փոխնախագահը: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































