Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Երեքշաբթի, 7 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ
13:48
07.09.10

 



ԼՂՀ ԱԺ փոխնախագահը Հայաստանի խորհրդարանում
28.07.10 14:31
Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանը ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Տիկին Պետրոսյանը և պարոն Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և ակնկալելով ակտիվ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը: ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պարոն Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարեւորեց նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Զրուցակիցներն անդրադարձան նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *

• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD364.480
EUR469.450
RUR11.920
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+18°C
Ջավախք
Ցերեկը
+32°C
Գիշերը
+16°C