Գ. Սահակյանը համամիտ է Ս. Նիկոյանի հայտարարության հետ 28.07.10 15:34 «Այսօր մենք չպետք է բևեռվենք մեր ընդդիմության գործունեությանը, ես կասեմ, որ շատ սովորական համագումար էր ՀՀՇ 16-րդ համագումարը, միայն մի դրական երևույթ կար, որ հայհոյանքներ չկային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀՇ վերջին համագումարը ցույց տվեց, որ ՀՀՇ-ն կա՛մ չկա, կա՛մ ուզում է ձևափոխվել: «Ձևափոխվելու համար մի փոքր մեծ ժամանակ է անհրաժեշտ, որ ավելի մեծ ուժ դառնա և հնարավորություն ունենա»,- ասաց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ էլ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան մտնելու հնարավորություն չունեն: Իսկ այն հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է օգնել ՀՀՇ-ին կամ ՀԱԿ-ին՝ խորհրդարան մտնելու հարցում` բանախոսն ասաց, որ օգնելը պետք է լինի հետևյալ կերպ՝ հասարակության առջև պիտի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, թե իշխանությունն ու ընդդիմությունն ի՞նչ են ուզում անել և ինչ խնդիրների շուրջ: «Սա կլինի օգնություն: Բայց ես համոզված եմ, որ երբեք ու երբեք, մի խնդիր գոյություն չունի, որի շուրջ իշխանությունները բանակցեն ՀԱԿ-ի հետ: Որովհետև մենք ասում ենք Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀՇ համագումարում ասում է՝ դե լավ, ոչինչ թող լինի, մի քիչ լավ ձևով, որպեսզի Հայաստանի զարգացումը ապահովվի: Այսինքն, հասարակության առջև գաղափարներն արդեն միանգամից իրար հակառակ գնացին, և միշտ այդպես է լինում»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա համամիտ է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, իբրև՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է գնալ թոշակի: Նա ասաց. «Ես համամիտ եմ այդ մտքին, նա վաղուց է գնացել թոշակի: Սակայն Հայաստանի ցանկացած քաղաքացի, ցանկացած թոշակառու էլ կարող է իր դիրքորոշումներն արտահայտել: Այնպես որ, չի խանգարի, որ և՛ գնա թոշակի, և՛ իր դիրքորոշումներն արտահայտի»: Իսկ ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին Գ. Սահակյանն ասաց. «Ես այդ ելույթը մինչև վերջ չեմ էլ կարդացել, բայց կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 12 տարի առաջ թոշակի է գնացել: Այնպես որ, դա հիմա երևի ավելի ընդգծված կողմնորոշում է»: Իսկ այն հարցին, թե արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն էլ է թոշակի գնացել, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը արարող նախագահ է եղել: Նա միշտ կարողացել է իր դիրքերում մնալ և այն խնդիրները, որոնք իր առջև դրել է, կարծում եմ, լուծել է»: Գ. Սահակյանը բազմաթիվ անգամ կանխատեսել է, որ «Ժառանգությունը» հաջորդ ընտրություններում չի լինի խորհրդարանում և հիմա նա հայտարարում է, որ ՀԱԿ-ը նույնպես չի լինի խորհրդարանում: Այսինքն, ըստ նրա կանխատեսումների հաջորդ խորհրդարանում ընդդիմություն չենք ունենալու: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































