«Նոր ալիք-2010» երգի մրցույթը Յուրմալայում 28.07.10 15:25 Յուրմալայում այսօր մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2010» երգի մրցույթը: Այս տարի` հուլիսի 27–ից օգոստոսի 1–ը, մրցույթի եզրափակչին ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը։
Եզրափակիչ անցած մասնակիցները մրցելու են մի քանի երաժշտական ուղղություններով՝ համաշխարհային հիթ, սեփական երկրի հիթ, ինչպես նաև յուրօրինակ կատարում։
«Նոր ալիքի» մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո և կբաշխվի մրցույթում հաղթանակած մասնակիցների միջև՝ ըստ զբաղեցրած տեղերի։ 1–ին տեղի համար սահմանված է 50 հազար եվրո, 2–րդ տեղի համար՝ 30 հազար եվրո, 3–րդ տեղի համար՝ 20 հազար եվրո։![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































