Գ. Սահակյան. «Մենք պիտի կարողանանք որոշակիորեն ինտեգրվել աշխարհի կրթական պրոցեսներին» 28.07.10 16:27 «Վարչապետի հարցազրույցում երբեք օտարալեզու դպրոց արտահայտությունը չկար, կար այլընտրանքային դպրոց հասկացողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու առումով ինքը կողմնակից չէ, որ խնդիրը օրակարգից դուրս գա, որովհետև խնդիրը կա, խնդիրն արդեն քննարկվել է և դեռևս քննարկման փուլում է: «Դրա փոխարեն պիտի հորդորեմ, որ աշնանը լսումների ժամանակ նոր բանաձևումներ լինեն, նոր քննարկման նյութ առաջանա»,- ասաց նա: Նրա կարծիքով, այն մարդիկ, որոնք կողմնակից են, որ հայոց լեզուն լիովին օգտագործվի որպես ազգի գործիք, նրանք հաղթանակ տարան: Գ. Սահակյանը նշեց, որ աշնանը հնարավոր է նոր արձանագրումներ լինեն և ինքն էլ է աշխատում դրանց վրա: «Մենք պիտի կարողանանք որոշակիորեն ինտեգրվել աշխարհի կրթական պրոցեսներին: Եթե այլ բանաձևում կլինի, բնականաբար, ինձ համար շատ հաճելի կլինի և քննարկելը, և ընդունելը: Ես կողմնակից չեմ, որ ասեմ` ոչինչ պետք չէ անել: Ոչինչ չանելը ոչինչ չի տալիս»,- ասաց Գ. Սահակյանը: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































