Իրանում կանցկացվեն լայնածավալ օդային զորավարժություններ 28.07.10 17:32 Իրանի բանակի օդային ուժերի հրամանատարի մարտավարական գծով տեղակալ Մոհամմադ Ալավին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Իրանի զինված ուժերը առաջիկա օրերին երկրի ողջ տարածքով կանցկացնեն լայնածավալ օդային զորավարժություն: «Զորավարժության ընթացքում կօգտագործվեն Իրանի ԶՈՒ կարևորագույն ռազմակայանները, ինչպիսիք են Թավրիզի, Համեդանի, Բուշեհրի, Էսֆահանի, Դեզֆուլի, Մեհրաբադի և Բանդար Աբբասի ռազմակայանները»,- ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը: Ի թիվս այլ զինատեսակների` առաջիկա զորավարժության ժամանակ կօգտագործվեն նաև F4, F5, F7 և SU 24 կործանիչներ, անօդաչու ինքնաթիռներ: Նշենք, որ ընթացիկ տարում Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ երկրի տարբեր հատվածներում անցկացրել են տարատեսակ զորավարժություններ: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































