Հուլիսի 29-ին տեղի կունենա«Կատարողական արվեստի օրեր»-ի փակման արարողությունը 28.07.10 16:38 Հուլիսի 22-ին «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկած «Կատարողական արվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդարիանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին: Ինչպես տեղեկացնում են «Կատարողական արվեստի օրեր»-ի լրատվական բաժնից, փակման արարողությանը մեկական համարով հանդես կգան աշխարհի 20 երկրներից ժամանած պատվիրակությունները: Ներկա կլինեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
«Կատարողական արվեստի օրեր»-ի մասնակիցները այսօր եղել են Արմավիրի մարզում, իսկ երեկոյան համերգ-կատարումներով հանդես կգան Էջմիածնում, Արցախում և Երևանում: Աշխարհի 20 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 1 700 մասնակիցները ՀՀ մարզերում և Արցախում հանդես եկան բազմաբնույթ ելույթներով ու կատարումներով: «Կատարողական արվեստի օրեր»-ի ծրագրում իրականացվեցին բազմաթիվ մշակութային միջոցառումներ, շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային օջախներ, նաև հանդիպումներ կազմակերպվեցին ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտոնյաների ու հոգևոր առաջնորդների հետ, վարպետության դասընթացներ անցկացվեցին պարուսույցների համար և այլն:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































