Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Կիրակի, 5 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ

 



ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի Տոսկանա նահանգից ժամանած պատվիրակությանը
28.07.10 17:47

Ս.թ. հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Իտալիայի Տոսկանա նահանգի «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի ղեկավար Ֆրանկո Վակարիի ղեկավարած պատվիրակության անդամներին, ովքեր Երևանում են գտնվում տարածաշրջանային այցով` առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն աջակցելու առաքելությամբ։

Հանդիպման ընթացքում Ֆրանկո Վակարին նշեց, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ ուսումը շարունակելու նպատակով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ս.թ. սեպտեմբերից Հայաստանից առաջին ուսանողի և հաջորդ տարի մեկ ուսանող նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ասոցիացիայի կողմից Իտալիա հրավիրելու կապակցությամբ։

Կարինե Ղազինյանն ընդգծեց խաղաղության կարևորությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև ներկայացրերց ԼՂ հակամարտության հետ կապված մանրամասներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցություն հաստատել Հայաստանի Վայք և Իտալիայի Արեցցո քաղաքների միջև։

Կազմակերպությունն անցյալ տարի մայիսին Արեցցոյում կայացած միջազգային համաժողովին ընդունել էր 14 կետանոց հռչակագիր, որն էլ պաշտոնապես հանձնվեց ՀՀ ԱԳ փոխնախարարին հանդիպման ավարտին։

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին նաև Վայքի քաղաքապետի հետ, քննարկումներ ունեցան ՀՀ Սփյուռքի և Կրթության ու գիտության նախարարություններում։ Ս.թ. հուլիսի 26-ին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի և Ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի միջև, ինչպես նաև հանդիպում է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։






Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *
 
Նույն թեմայով
• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD365.400
EUR468.920
RUR11.910
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+17°C
Ջավախք
Ցերեկը
+30°C
Գիշերը
+15°C