Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հավատարմագրեր է հանձնել 28.07.10 17:58 Ս.թ. հուլիսի 20-ին Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսային։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է Հայաստանի և Շրի Լանկայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և նշել, որ տասնյակ տարիներ տևած ներքին հակամարտության ավարտից հետո Շրի Լանկայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը առավել բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար։ Շրի Լանկայում գտնվելու ընթացքում Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արդյունաբերության և առևտրի, Բարձրագույն կրթության, Ջրային մատակարարման և ջրաքաշման, Բնապահպանության և բնական պաշարների նախարարների, ովքեր նաև Շրի Լանկայի խորհրդարանի անդամներ են, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական, գիտակրթական և գործարար հարաբերություններին վերաբերող բազմաբնույթ հարցեր։ Դիտարկվել է նաև երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունը։ ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































