Հայ Ազգային Կոնգրեսը սեպտեմբերի 17-ին հանրահավաք կանցկացնի 28.07.10 17:14 Քիչ առաջ ավարտվել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում որոշվել է Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:
Այսօր տեղի ունեցած նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը: Այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































