Երևանի «Զատիկ» մանկատան սաներն այցելել են Սիրիա 28.07.10 18:14 Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի և Ասմա Ասադի նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ս.թ. հուլիսի 21-28-ը Երևանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում։ Նրանք եղան Հալեպ, Լաթաքիա և Դամասկոս քաղաքներում, այցելեցին Սիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, Սեն Սիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաև ծովափնյա հանգստյան գոտիներ։ Մանկատան սաները հյուրընկալվեցին Սիրիայում ՀՀ դեսպանությունում և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, այցելեցին Հալեպի Բերիո թեմի, Դամասկոսի Հայոց թեմի, ինչպես նաև Հայ կաթողիկե առաջնորդարաններ, ծանոթացան սիրիահայ գաղութի իրենց հասակակիցների հետ։ ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |





































































































