Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Երեքշաբթի, 7 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ
13:48
07.09.10

 



Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը աննախադեպ չափերի հասնող կորուստներ է արձանագրել
28.07.10 19:47
Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը հայտարարել է, որ վերջին եռամսյակում աննախադեպ կորուստներ է կրել եւ հաստատել է, որ ընկերության գործադիր տնօրենին՝ Թոնի Հեյվուդին փոխարինում է նորով։ Բրիթիշ Փեթրոլիումի համաձայն, նավթի արտանետումների հետեւանքով ընկերությունը 17 միլիարդ դոլարի կորուստ է կրել 2010 թվականի երկրորդ եռամսյակում։ Ակնկալվում է, որ նավթի արտանետումների հետ կախված ծախսերը կպահանջեն մոտ 32,2 միլիարդ դոլար։ Բրիթիշ Փեթրոլիումը հայտարարել է նաեւ, թե գոյացած ծախսերը փակելու համար 30 միլիարդ դոլարի արժեթղթեր է վաճառելու առաջիկա 18 ամիսներին։ Այդ ծախսերի մեջ է մտնում նաեւ Մեքսիկական ծոցի բնակիչների կորուստների դիմաց փոխհատուցելու համար ստեղծված 20 միլիարդ դոլարի հիմնադրամը։ Ընկերությունը նաեւ հաստատել է, որ հոկտեմբերի 1-ից գործադիր տնօրենի պաշտոնում Թոնի Հեյվարդին փոխարինելու է Ռոբերտ Դադլին։ Հեյվարդը քննադատության էր ենթարկվել Մեքսիկական ծոցում նավթի արտանետումներին արձագանքելու գործում թերանալու համար։ Նրա այն հայտարարությունը, թե կցանկանար իր կյանքի հանդարտությունը վերականգնել, մի ժամանակ, երբ նավթահորի աղերը խլել էր 11 նավթային աշխատողի կյանք, իսկ արտանետված նավթը հսկայական վնաս էր պատճառել բնական շրջապատին, մեծ զայրույթ էր պատճառել շատերին։




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *

• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD364.480
EUR469.450
RUR11.920
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+18°C
Ջավախք
Ցերեկը
+32°C
Գիշերը
+16°C