Լիսաբոնի հինգ հայորդիների աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում. "Սարդարապատ" 29.07.10 10:28 Հուլիսի 27-ին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավվման և նահատակության 27-րդ տարելիցը: Հիշեցնենք, որ 1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավման ժամանակ առաջինը զոհվում է Սիմոն Յահնիյանը, մյուսներին հաջողվում է մուտք գործել դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Դիմադրելով ոստիկանական ուժերին և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։
Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած սխրանքը ցնցում է աշխարհը։
«Սարդարապատ» շարժումը տարածած հայտարարությամբ նկատում է, որ այդ գործողությունը «չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար»:
«Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է: Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։ Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում», ասված է շարժման հայտարարության մեջ:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































