Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Երեքշաբթի, 7 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ
13:48
07.09.10

 



Վարչապետն ընդունել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչներին
29.07.10 10:36
Վարչապետն ընդունել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչներին Վարչապետն ընդունել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 28-ին կառավարությունում հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով իրականցվող աշխատանքների քննարկումն էր։ Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես և դեղերի մասին ՀՀ օրենքները` փորձել է բացահայտել այդ օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնալ։ Ուսանողների կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ Բուհերի անարդյունավետ կառավարում, առողջապահություն, մասնավորապես` դեղերի ոլորտում խնդիրներ, սփյուռքի հետ համագործակցության խթանում և կոռուպցիա. սրանք էին հարցերի այն շրջանակը, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է դրանց լուծման տարբերակներն ու ընդգծել, որ այդ հարցերի շուրջ երիտասարդների առաջարկներին կառավարությունում անպայման ուշադրություն կդարձնեն։ Առկա խնդիրներն ամբողջությամբ և հանգամանորեն ներկայացնելուց հետո, «Ապագան քոնն է» ՀԿ անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին` բարձրացված հարցերին հետևողականորեն ուշադրություն դարձնելու և դրանք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև հիշյալ օրենքների հետ կապված դիտարկումներ և առաջարկություններ, որոնք ավարտուն տեսքի կբերվեն օգոստոսի 24-27-ը կազմակերպվելիք հակակոռուպցիոն եռօրյա ճամբարի ընթացքում և կներկայացվեն կառավարությանը։




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *
 
Նույն թեմայով
• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD364.480
EUR469.450
RUR11.920
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+18°C
Ջավախք
Ցերեկը
+32°C
Գիշերը
+16°C