Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Կիրակի, 5 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ

 



Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը
29.07.10 10:45
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է ՀՀ պետական բուհերի 2010թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ ԿԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով հանձնաժողովի անդամներին անդրանիկ նիստի կապակցությամբ`նախարարը հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել նիստի օրակարգը, որում ընդգրկված են եղել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 108 կետի արտոնությունից օգտվող դիմորդների ցուցակի հաստատման, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 105 կետի արտոնությունից օգտվող դիմորդների ցուցակի հաստատման և ընթացիկ այլ հարցեր: Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 108 կետը, համաձայն որի` առանց ընդունելության քննությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, բուհ են ընդունվում` միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 17 դիմորդ, որի 15-ը դիմել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետներ; Հանձնաժողովը միաձայն հաստատեց ներկայացված ցուցակը: Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 105 կետը, համաձայն որի քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են` Հայաստանի Հանարապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանարպետության կառավարության առընթեր Հայաստանի Հանարապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ տվյալ արտոնությունից օգտվել կարող են 71 դիմորդ; Նախարարն առաջարկել է հանձնաժողովին հաստատել ներկայացված ցուցակը, միաժամանակ հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը; Քննարկվել է նաև Հանրապետական ընդունող հանձնաժողովին ուղղված երկու քաղաքացու դիմումները, որոնք վերաբերում էին բացառության կարգով նոր դիմում- հայտ ընդունելու և ներկյացված դիմում-հայտում փոփոխություն կատարելու խնդրներին: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաձայն մերժել է բացառություն ենթադրող երկու դիմումները: Հանձնաժողովը քննարկել է նաև թափուր տեղերի վերբաշխման հետ կապված մոտեցումները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Ինչպես տեղերի հատկացման, այնպես էլ վերաբաշխման գործընթացում պետք է առաջնորդվել ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ, այն է առաջնայնությունը պետք է տալ հայագիտական, բնական գիտությունների, մշակութային, ինչպես նաև տնտեսության զարգացման միտումներից բխող մասնագիտություններին»; Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել մրցութային պատկերը և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ վերաբաշխման վերաբերյալ` հաշվի առնելով մարզերում գործող բուհերի առանձնահատկությունները:




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *
 
Նույն թեմայով
• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD365.400
EUR468.920
RUR11.910
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+17°C
Ջավախք
Ցերեկը
+30°C
Գիշերը
+15°C