Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Երեքշաբթի, 7 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ

 



«Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել»
29.07.10 10:54
Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Կարևորելով հայապահպանության գործում հայ մշակույթի անգնահատելի դերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում ասաց. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ դուք` մշակույթի նվիրյալներդ, ապահովում եք մեր հոգևոր անվտանգությունը: Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»: Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողությունների ծրագիր ստեղծելու և այն հետևողականորեն իրագործելու անհրաժեշտությունը: Նա մասնավորապես, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, որի արդյունքում հայկական արմատներից հեռացած սփյուռքահայերը «կհայադարձվեն»: «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ավելացրեց Հ.Հակոբյանը: Ելույթ ունեցան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, Սփյուռքի հայ համայնքների մշակութային խմբերի ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հ.Հակոբյանն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ: Նախարարը շնորհակալություն հայտնեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներին և բարերարներին` փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար:




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *
 
Նույն թեմայով
• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD364.480
EUR469.450
RUR11.920
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+18°C
Ջավախք
Ցերեկը
+32°C
Գիշերը
+16°C