«Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար» 29.07.10 11:08 Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:
Տարիների ավանդույթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում է Հայաստանը և Սփյուռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող£
Ողջունելով երիտասարդների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն` տիկին Հ.Հակոբյանը ներկայացրեց նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմությունը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծվել էր երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսական շրջափակման հետևանքով: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկ հանդիսացող պետություն է` իր բոլոր ատրիբուտներով, այդ թվում` հաղթանակած բանակով: «Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտավոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում կրթություն ստանալով` հայ երիտասարդները պետք է իրենց մտավոր կարողությունները ներդնեն Հայրենիքի շենացման գործում», - ասաց Հ.Հակոբյանը:
Նախարարը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Սփյուռքահայ երիտասարդները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության մասին պատմող տեսանյութը, ծանոթացան նախարարության հրատարակած գրքերին:
«Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար: Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է», - հրաժեշտին ասաց նախարարը: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |





































































































