Այցելություն Ասկերանի ու Մարտունու շրջաններ 29.07.10 11:19 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ և տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին:
Այնուհետև երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին:
Զեկույցով հանդես է եկել ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:
Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:
Նախագահը կարևորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը և օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































