Ֆրանսիայում հայտնաբերվել է ութ նորածինների մարմիններ 29.07.10 11:28 Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ֆրանսիական ոստիկանությունը ութ նորածինների մարմիններ հայտնաբերելուց հետո ձերբակալել է ամուսնուն և կնոջը։ Ենթադրվում է, որ ձերբկալվածները նորածինների ծնողներն են։ Զույգը մեղադրվում է երեխաների մարմինները թաքցնելու և հանցագործության մասին ոստիկանությանը չտեղեկացնելու մեջ։ Երկու օր առաջ Վիլեր-օ-Տերտր քաղաքի ոստիկանություն էր դիմել մի զույգ՝ հայտնելով, որ իրենց այգում երեխաների մարմիններ կան։ Դեպքի զննությամբ հայտնաբերվել են ևս մի քանի մարմիններ։ Դրանք փաթաթված են եղել ցելոֆանե տոպրակների մեջ։ Վերջին տարիներին Ֆրանսիայում բացահայտվել են միանգամից մի քանի հանցագործության դեպքեր, երբ ծնողներն սպանում են իրենց նորածին երեխաներին։ Մարտին մի ֆրանսուհի հայտարարել էր, որ սպանել է իր վեց նորածին երեխաներին և նրանց մարմինները թաքցրել իր տան նկուղում: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































