Պայմանագրային զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր 29.07.10 11:38 Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 29-ին ժամը 17.30-ին, Հարավ-արևմտյան թաղամաս, Բ-2 թաղամաս, Բաբաջանյան 129, բն. 31 հասցեով: Հուղարկավորության ժամը կհայտնվի լրացուցիչ: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Տավուշի մարզի զինվորական դիրքերում ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Թեև ՊՆ-ն հայտարարում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները այդ վարկածին չեն հավատում, քանի որ Արտակի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Արտակ Նազարյանը մեր գործընկեր, լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































