Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ունի մամուլի նոր քարտուղար 29.07.10 11:52 Թուրքական «Zaman» օրաթերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախօրեին նա հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Օզուգերգինին այդ պաշտոնում փոխարինելու է եկել Սելչուք Ունալը, որն աշխատում է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում: Իսկ Օզուգերգինը նշանակվելու է Խորվաթիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան: Օզուգերգինը նշել է, որ իր պաշտոնավարության ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն արագընթաց զարգացումների հորձանուտն է մտել. Թուրքիան միջնորդություն է ստանձնել իսրայելասիրական բանակցություններում, Հայաստանի հետ սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթաց, Սիրիայի հետ հանել է վիզային ռեժիմը և այլն: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































