Ավտոպատահար 29.07.10 12:17 Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1677 Լ պետհամարանիշի և «ԶԻԼ-130» մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին։ ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































