Հրդեհներ խոտածածկ տարածքներում 29.07.10 12:23 Հուլիսի 28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին։ Մասնավորապես Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում այրվել է 6 հա խոտածածկ տարածք և 600 գիհի ծառ, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղին հարակից «Արևիկ» արգելանոցում` 8-9 հա անտառ, Սևանա լճի «Ծիծեռնակ» հյուրանոցային համալիրին հարակից սարում` 15 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` 1,5 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային գերեզմանոցին հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում` 2000 քմ. խոտածածկ տարածք և թփուտներ, Գառնի գյուղին հարակից տարածքում` 12 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Շահումյան փողոցի վերջնամասում` 3000 քմ., Արտաշատ քաղաքում` 7000 քմ. խոտածածկ տարածք, Երևանի հեռուստաաշտարակին հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք և թփուտներ, Մոլդովական փողոցի սկզբնամասում` 2000 քմ. խոտածածկ տարածք։ Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են և արագորեն մարվել։ ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































