Ա. Ադիբեկյան. «Օրենքը միշտ էլ ուժեղի կողմն է» 29.07.10 12:38 Կոսովոյի նախադեպը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, փորձագիտական հանրությանը բաժանեց երկու մասի` կրկին անգամ վերհանելով այն հին պարադոքսը, թե որն է առաջնային` ինքնորոշումը, թե տարածքային ամբողջականությունը: Քաղաքակիրթ Եվրոպան նույնպես այստեղ երկակի ստանդարտներ է կիրառում: Սերբիայի պատերազմը կոսովոցիների դեմ դիտվեց որպես ցեղասպանությունը, ինչի համար Սերբիան դաժանորեն պատժվեց ՆԱՏՕ-ի կողմից: Թուրքիան այսօր քրդերի նկատմամբ անում է այն, ինչ երեկ Սերբիան` կոսովոցիների դեմ: Մինչդեռ աշխարհը լռում է` այն դեպքում ամեն օր խաղաղ քրդեր զոհ են գնում թուրքական ինքնաթիռների արձակած հրթիռներից», ասաց Ա. Ադիբեկյանը:
Սոցիոլոգի համոզմամբ` օրենքը միշտ էլ ուժեղի կողմն է և հակամարտությունների լուծման տարբերակների դիտարկման մեջ շահագրգիռ կողմերը իրականում կողմնորոշվում են իրենց ազգային, պետական շահերով, քան` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով: Ընդհանրացնելով այս միտքը, Ահարոնյանն ասաց, որ Եվրամիությունը և գերտերությունները դեմ են նման գործընթացներին, և Հայաստանի խնդիրը, սոցիոլոգի կարծիքով, կայանում է նրանում, որ, հաշվի առնելով նրանց ռազմավարական նպատակները, փորձենք իրականացնել մեր փոքր նպատակները:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































