Կարապի լճում կրկին կարապներ են լողում 29.07.10 12:57 Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապներ: Այսուհետ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող սևաթույր կարապներով: Լողալուց հոգնած թռչունների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար հատուկ վայր է առանձնացվել:
Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները: Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները, թռչուններին չվնասելու նկատառումով, զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |





































































































