«Հայքը» թերթը փակվե՞լ է 29.07.10 12:56
«ՀՀՇ-ի ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀՇ-ում պարտվեց Վանո Սիրադեղյանի ու հաղթեց Տեր Հուսիկ Լազարյանի թևը: Նոր ղեկավարության ընտրությունից հետո Տեր Հուսիկ Լազարյանը սկսել է այցելել ՀՀՇ գրասենյակ և, որոշ տեղեկություններով, խորհուրդներ տալ ՀՀՇ ղեկավարությանը: Նաև տեղեկություններ կան, թե ՀՀՇ նոր ղեկավարությունը մտմտում է «Հայք» թերթի հետագա ճակատագրի շուրջ. մասնավորապես մտածում է «Հայքը» նոր կազմով լույս ընծայելու մասին»,- գրում է «Հրապարակ» թերթն ու ավելացնում, որ «Հայքի» գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այժմ ամառային արձակուրդում են և արձակուրդներից հետո շարունակելու են նորմալ աշխատանքը, իսկ կազմի փոփոխության մասին իրեն որևէ բան հայտնի չէ: «Հրապարակ»-ին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին զանգահարել այդպես էլ չի հաջողվել: Այլ աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ իրականում թերթը փակվել է, և կրկին տպագրվելու հավանականությունը փոքր է, քանի որ մեծ պարտքեր ունեն և' տպարանին, և' աշխատավարձի մասով:
![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































