Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Կիրակի, 5 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ

 



Շուրջ 2000 դիմորդ ստացել են բացասական գնահատական
29.07.10 13:25
Շուրջ 2000 դիմորդ ստացել են բացասական գնահատական Շուրջ 2000 դիմորդ ստացել են բացասական գնահատական
Կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ կայացած ասուլիում ներկայացրեց ընդունելության քննությունների արդյունքները: Վերջինս ընդունելության քննությունները համարեց հաջողված: «Առաջին փուլում դժվարություններ եղան` կապված հայոց լեզվի թեստերի հետ, սակայն երկրորդ փուլը կարող եմ լիովին հաջողված համարել»,- նշեց Խաչատրյանը: Դիմորդների ընդունելության ցուցակները կփակցվեն մինչեւ օգոստոսի 5-ը: Ինչ վերաբերում է մրցույթից դուրս մնացած ուսանողներին, ապա Խաչատրյանը նշեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ կփորձեն անել այնպես, որ նրանց թիվը հնարավորինս քիչ լինի: Նշենք, որ այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն են դիմել շուրջ 18.000 դիմորդ, որոնցից շուրջ 2000-ը ստացել են բացասական գնահատական: Ասուլիսի ժամանակ ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը հայտարարեց, որ շուրջ 600 դիմորդ բարձրագույն ուսումնական հաստատությունների հանձնաժողովներին չեն ներկայացրել իրենց ատեստատները եւ մինչեւ հուլիսի 30-ը չներկայացնելու դեպքում նրանք դուրս կմնան մրցույթից:




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *
 
Նույն թեմայով
• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD365.400
EUR468.920
RUR11.910
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+17°C
Ջավախք
Ցերեկը
+30°C
Գիշերը
+15°C