«Վիճակագրությունը սառը ցնցուղ եղավ ադրբեջանցիների տաք գլուխների համար». Ա. Ադիբեկյան 29.07.10 13:59 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ա.Ադիբեկյանն անդրադարձավ Ադրբեջանում ամերիկացի հոտազոտողների անցկացրած վիճակագրության արդյունքներին` կապված այն հարցի հետ` հավատում են արդյո՞ք ադրբեջանցիները, որ Ղարաբաղը հետ կվերադարձվի Ադրբեջանին: Հարցվածների 85 %-ը չի հավատում, որ երբևէ Ղարաբաղը վերստին կընդգրկվի Ադրբեջանի կազմում, 15 %-ը կասկածանքով է վերաբերվում դրա հավանականությանը և միայն 0,1 տոկոսն է Ղարաբաղը տեսնում Ադրբեջանի կազմում: «Դա պարտվողի հոգեբանություն է, ինչը մեր օգտին է խոսում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք ադրբեջանցիներին հողերի վերադարձի հույս ներշնչելու համար են:
Ադիբեկյանի հայտնած տվյալների համաձայն` Ադրբեջանում այսօր կա 30 000 հայ` խառը ընտանիքներից կամ ասիմիլացված, որոնք իրենց համարում են Ադրբեջանի քաղաքացիներ, և նրանք նույնպես, Ադիբեկյանի խոսքերով, կողմ կլինեն Ղարաբաղի անկախությանը: Ընդ որում, Ադիբեկյանը նշեց, որ Ադրբեջանի բնակչությունը միատարր չէ: Իսկ դա, Ադիբեկյանի խոսքերով, նշանակում է, որ Ադրբեջանում անցկացվող ընտրություների արդյունքների, և այլօրինակ հասարակական երևույթների վիճակագրական հետազոտությունների պաշտոնական տվյալները ներկայացնող թվերը «նկարված» են:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































