Հայաստանում արդեն կա միջուկային անվտանգությունը կարգավորող համակարգ 29.07.10 14:35 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը խոսեց «Միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակը Հայաստանում» թեմայով: Նա նշեց, որ Հայաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անդամագրվել է դեռևս 1993թ.-ին: Իսկ վերջերս էներգետիկ ճգնաժամից հետո կառավարությունը որոշում է ընդունել վերաթողարկել ատոմակայանը: «Երկիրը, որը պատրաստվում է շահագործել ատոմակայանը, պետք է դառնար Ատոմաէներգետիկ միջազգային գործակալության անդամ: Իսկ գործակալությունն ուներ պահանջներ, դրանցից մեկն էլ այն էր, որ երկիրը պետք է ստեղծեր միջուկային և ճառագայթային անվտանգությունը կարգավորող մարմին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա նշեց, որ1993թ.-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց կառավարությանն առընթեր միջուկային և ճառագայթային անվտանգությունը կարգավորող մարմինը, որն ուներ վարչության կարգավիճակ: «Արդեն 17 տարի է ինչ մարմինն աշխատում է, և սկսել է աշխատանքը 7 մասնագետով, իսկ ներկայումս ունի 43 հաստիք»,- ավելացրեց բանախոսը: Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, որ արդեն ստեղծվել է «Տեխնիկական աճի ակցիան» կազմակերպությունը, որը միջուկային և ռադիացոն անվտանգության գիտատեխնիկական ընկերություն է: «Այսինքն Հայաստանում արդեն կա միջուկային անվտանգությունը կարգավորող համակարգ, որն էլ վերջերս ողջունվել է ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կողմից»,- հավելեց նա: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































