Հաջորդ տարի ընդունելության քննություններն ավելի հեշտ կընթանան 29.07.10 15:10 «Կարծում եմ` ավագ դպրոցների դերը կարևորվում է նրանով, որ դրանց միջոցով կնվազի կրկնուսույցների դերը: Ավագ դպրոցներն իրենց կարդարացնեն այն դեպքում, երբ այնտեղ դասավանդեն բարձրակարգ մասնագետներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ընդունելության քննություններին, ապա Խաչատրյանը նշեց, որ մյուս տարի, հաշվի առնելով դիմորդների թվի կտրուկ նվազումը, ընդունելությունն ավելի հեշտ կընթանա, համապատասխանաբար թեստերն էլ կհեշտացվեն: Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ մենք ունեցանք կազմակերպված լսարան: «Երբեք դիմորդներն այսքան կառավարելի չեն եղել, որքան այս տարի»,- նշեց Խաչատրյանը: Բացի այդ, այս տարի ընդունելության քննությունների թեստերի արտահոսք չի եղել:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































