Սուրբ աթոռը թեթև հագնված զբոսաշրջիկներին արգելել Է մտնել Վատիկանի պետություն 29.07.10 15:40 Սուրբ աթոռը թեթև հագնված զբոսաշրջիկներին արգելել Է մտնել Վատիկանի պետություն: Այժմ պահապան զինվորները Վատիկանի գլխավոր մուտքի մոտ կանգնեցնում են շորտեր կամ բաց ուսերով հագուստ կրող զբոսաշրջիկներին և նրանց խնդրում են հագնվել ավելի համեստ: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով «ANSA» գործակալությունը: Մի քանի զբոսաշրջիկներ արդեն ուղարկվել են մերձակա խանութներ՝ գլխաշորերի, վզնոցների և տաբատների հետևից: Նոր պահանջները հատկապես վրդովել են Հռոմի բնակիչներին, որոնք սովորել են հաճախակի «անցնել» Վատիկան ՝ տեղի դեղատներ, փոստային բաժանմունքներ և խանութներ մտնելու համար: Մինչ այդ բաց հագուստի արգելքը տարածվում Էր սոսկ Սուրբ Պետրոսի բազիլիկի համար:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































