Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Կիրակի, 5 Սեպտեմբեր
Փնտրել
Արխիվ

 



Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին
29.07.10 16:28
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին. «Հարգելի պարոն Թաներ, Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները և զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու և միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որևիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հանդիսանում: ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը` անտեսելով համանախագահների կողմից հռչակած` հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը: Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձևին` պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները»: Ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը հանդես եկան հայտարարությամբ, որով վերահաստատեցին 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Նրանք ընդգծեցին, որ նշված սկզբունքներն ու տարրերն ընկալվում են որպես մի ամբողջություն, և որևէ փորձ` ուղղված որոշ տարրերին նախընտրություն տալուն ի հաշիվ մյուսների, անհնար կդարձնի խնդրի հավասարակշռված լուծումը: Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների և անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որևէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որևէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի: Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռասմուսենը և ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին և նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում և չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գործընթացում: Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պարոն Նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում և առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»:




Թողնել մեկնաբանություն
Անուն *
Էլ.փոստ *
Տեքստ *
Ստուգման կոդ *

• Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը
• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ
• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Տարադրամ
USD365.400
EUR468.920
RUR11.910
ՀՀ ո՞ր վարչապետի պաշտոնավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ Հայաստանի տնտեսության համար:
 
Քվեարկության արդյունքներ
 
Եղանակ
Երևան
Ցերեկը
+36°C
Գիշերը
+18°C
Ստեփանակերտ
Ցերեկը
+33°C
Գիշերը
+17°C
Ջավախք
Ցերեկը
+30°C
Գիշերը
+15°C