Արդյո՞ք Հայաստանում ուրանի պաշարներ կան, թե ոչ 29.07.10 16:57 «Հայաստանում ուրանի պաշարների համապատասխան հետազոտություններ իրականացվում են Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների միջնամասում գտնվող Ողջի գետի ափերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակը Հայաստանի» մասին` ասաց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ մինչև տարեվերջ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը կպարզի՝ Հայաստանում ուրանի պաշարներ կան, թե ոչ։ Իսկ թե ուրանի հանքավայրերի շահագործումը կազդի ազգաբնակչության և բնության վրա` նա ասաց. «Մտահոգություն, բնական է, պետք է լինի, բայց նաև կկատարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի ուրանի հանքի արդյունահանումը լինի բացարձակ անվտանգ թե շրջակա միջավայրի, թե բնակչության համար։ Եթե լինեն շեղումներ, բնականաբար, աշխատանքները կդադարեցվեն»: Սակայն նա նաև ավելացրեց, որ առայժմ միայն հետազոտական աշխատանքներ են իրականացվում, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե ուրանի ինչ պաշարներ ունենք, ինչ վտանգ կա այդ հանքաքարերի մեջ, ինչ խորության վրա են դրանք գտնվում։ «Հայաստանում առկա ցանկացած միջուկային նյութ գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության և հաշվառման տակ»,- ավելացրեց բանախոսը։ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ աշխարհում ուրանի արդյունահանման 4 մեթոդ կա, որոնցից միայն մեկն է անվնաս և բացասաբար չի ազդում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Ըստ այդմ՝ հատուկ հեղուկը ներծծվում է այն տարածքում, որտեղ կա ուրան և այն առանձնացնում մյուս նյութերից։ Ըստ բնախոսի` Հայաստանում հավանաբար հենց այդ մեթոդը կկիրառվի: ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































