14:34:53 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղցկեղով հիվանդացությունը աճել է. Որքան են ապրում քաղցկեղով հիվանդները

    18:38 16 Մարտ 2015

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 3 քաղցկեղով հիվանդից 2-ը ախտորոշման պահից հետո ապրում է 5 և ավելի տարի:
    Վերջին տարիներին քաղցկեղի վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ երկարել է քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը, նույնիսկ չարորակ ուռուցքներով հիվանդները բարելավել են ախտորոշումից հետո կյանքի տևողության ցուցանիշները: Կարդացեք նաև Քաղցկեղի 10 նախանշան, որոնք մարդիկ անտեսում են
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, սա պարզել է ուսումնասիրելով Քաղցկեղի ռեգիստրի տվյալները: Այդպիսով, պարզվել է, որ ամենատարածված քաղցկեղի տեսակները բաժին են ընկնում շագանակագեղձին, կրծքագեղձին, ուղիղ աղուն և թոքերին: Կարդացեք նաև Քաղցկեղի 8 նախանշան, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
    Համաձայն ուսումնասիրության, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների 97 տոկոսը ախտորոշումից հետո ապրում է ավելի քան 5 տարի, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում 5 և ավելի տարի ապրում է հիվանդների 88 տոկոսը, թոքերի քաղցկեղի դեպքում՝ 18 տոկոսը: Կարդացեք նաև Ինչպես պաշտպանել քաղցկեղից՝ խորհուրդներ Quora գիտելիքի բազայից
    Կենտրոնը եզրակացնում է, որ սա կապված է քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելիչ բուժման արդյունավետության հետ:
    Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն հայտարարել է, որ 2020-ին չարորակ ուռուցքով 20 միլիոն նոր հիվանդ է լինելու, որից 10 միլիոնը մահանալու է:
    Հայաստանում տարեկան 8000 մարդ է առաջին անգամ հիվանդանում քաղցկեղով և հիվադների թիվը աճում է: 2008-ից հետո 5 տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը աճել է 13,4 տոկոսով:
    Եթե օրինակ 2002-ին, Հայաստանում հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, ապա 2012-ին՝ 7877: Եթե 2002-ին 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց կլինի 240 դեպք:
    Նախնական հաշվակներով Հայաստանում 2022-ին քաղցկեղով հիվանդների թիվը կավելանա 10.000-ով, առավել հաճախ կհանդիպեն թոքի, կրծքագեղձի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքեր:
    ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2016-ի պետական բյուջեից 215 միլիոն դոլար է հատկացնելու քաղցկեղի՝ տարբեր մակարդակներում ուսումնասիրման, նոր մեթոդների ու դեղամիջոցների ստեղծման և այդ մեթոդների գաղտնիության ապահովման համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս