- Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ
- Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն
- Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան
- Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է
- Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ Թաթոյանը հանդիպել է բրիտանական քաղաքական շրջանակների հետ
- ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար
- Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին
- Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ
- Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում
Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել. Լ. Մկրտչյան
15:14 18 Մարտ 2016Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել "Դպրոց-կենտրոնների միություն" իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Լ. Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակը կրթության, մասնավորապես, հանրակրթության` որպես ամբողջական շղթայի անխափան աշխատանքի ապահովումն է: "Ես հորդորում եմ բոլորիդ` անկաշկանդ հարցադրումներ անել, քանի որ բոլորս գտնվում ենք մի կողմում: Իմ խորին համոզմամբ` կրթությունն ունի երեք կողմ` ծնող/հասարակություն/, սովորող և ուսուցիչ: Այս եռանկյունին փոխլրացնող է և, բոլոր կողմերը հետամուտ են նույն խնդրի լուծմանը: Հետևաբար, եթե դիտարկենք կրթությունը` որպես համախոհների ամբողջություն, ապա մտահոգությունը նույնը կլինի: Պետք է հասկանալ` ինչու է հասարակության ներսում տիրում անվստահության մթնոլորտ, ինչ անել ուսուցչի դերը հասարակության մեջ մեծացնելու համար, որպեսզի դպրոցը կարողանա իր հիմնական դերակատարումը վերականգնել: Այսինքն՝ եթե մենք չդնենք կրթության տեսլական` ինչ ենք ուզում, ենթադրվում է՝ ոչինչ ունենալ չենք կարող: Իհարկե, միշտ կլինեն առաջավոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, տարբեր մոդելներ և այդ բոլորի մեջ մենք պետք է ճշտենք այն գործիքակազմը, որով պետք է աշխատենք: Այստեղ առկա է երկու կարևոր գործոն` նախ տեսակի հասկացությունը, այն է` հայ տեսակի, անհատի կրթությունը: Այսինքն՝ ունենք միջազգային լավագույն չափորոշիչներ, ներկա քաղաքակրթության ձևավորած դրական հենք, ընդունված 12- ամյա կրթական համակարգ, բայց ի վերջո այս ամենը պետք է արվի հայկական տեսակի արմատավորմամբ: Մենք պետք է ապահովենք, որ երեխան ստանա համաշխարհային առաջավոր գիտելիքներ, բայց նաև հասկանա` ինչ տեսակի միջոցով է եկել: Եթե չունենանք մեր կրթական համակարգի առաքելությունը, չենք կարող լինել ներկա քաղաքակրթության արժանի անդամը: Տարածաշրջանում ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում կառուցել` իր բոլոր մարտահրավերներով, և այդ համատեքստում ինչպիսի դպրոց կառուցել` ուժեղ գիտություն ունեցո՞ղ, թե՞ դասվել այն երկրների շարքին, որ ընդամենը ծառայություններ են մատուցում` միջինից ցածր որակ ապահովելով: Եթե մեզ պետք է ուժեղ գիտություն, ուրեմն գիտության այն ճյուղերը, որոնք ներկայացված են հանրակրթության մեջ, պետք է պահպանել: Հայագիտական բլոկր ևս չի կարելի ոտնահարել, քանի որ մեր պետությունը ազգային պետություն է: Պետք է պահպանենք նաև օտար լեզուների ուսուցումը: Վերջիններս պետք է լինեն առարկայական ծրագրերի հիմնական փաթեթի մեջ, միայն դրանից հետո հասկանանք լրացուցիչ կրթության հատվածում ինչ ենք ներդնելու: Եթե մեզ համար չսահմանենք այս առաքելությունը և դա չարտացոլվի կրթական ծրագրում, ապա հավաստիացնում եմ, որ նոր բան չենք ստեղծի: Մենք այն եզակի սերունդն ենք, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ունի ավելի շատ բան թողնել մեր երեխաներին, քան ժառանգել ենք: Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա արդյունքում` հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա: Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն` ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը",-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցական ծրագրի բեռնաթափման խնդրին: "Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի: Միասին գտնենք լուծումներ. գուցե նույն մասնավոր պարապմունքն ուսուցիչն անցկացնի: Այսինքն՝ պետք է անել հնարավորը, որպեսզի երեխան չկտրվի դպրոցից:Ժամանակին դպրոց-կենտրոնները ստեղծվեցին, որպեսզի կրթության ոլորտում իրականացվի երկու գործառույթ` որակ և համապատասխանություն: Իհարկե, այս տարիների ընթացքում ամեն ինչ համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, բայց հավաստիացնում եմ, որ այն առանց որակի, կարող է կործանարար լինել ամբողջ համակարգի համար: Եկել է ժամանակը` ձևը լցնել բովանդակությամբ",-նշել է նախարարը` հանրապետության դպրոցների տնօրեններին առաջարկելով Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ընթացքում հանդես գալ համապատասխան առաջարկներով` ելնելով իրենց փորձառությունից, անկախ նրանից այն հաջող է եղել, թե ձախողված: Այսինքն` ինչպիսին են նրանք տեսնում դպրոցի խնդիրները` առաջիկա 10 տարիների ընթացքում. "Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ",-նշել է Լևոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում տնօրենները տարբեր հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնակնում առնչվել են տնօրենների հավաստագրմանը, հոսքային ուսուցմանը, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթներին և այլն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական:
Լրահոս
- Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն 17:10 19 Մարտ 2024
- Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան 16:58 19 Մարտ 2024
- Երևանի ավագանիում «Հանրային ձայնը» նոր անդամ ունի. ԿԸՀ-ն գրանցել է 16:45 19 Մարտ 2024
- Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ Թաթոյանը հանդիպել է բրիտանական քաղաքական շրջանակների հետ 16:34 19 Մարտ 2024
- ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար 16:22 19 Մարտ 2024
- Հայտարարություն ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ 16:13 19 Մարտ 2024
- Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին 16:10 19 Մարտ 2024
- Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան 15:58 19 Մարտ 2024
- Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ. վարչապետ 15:46 19 Մարտ 2024
- Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում 15:35 19 Մարտ 2024
- Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով 15:23 19 Մարտ 2024
- ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը 15:10 19 Մարտ 2024
- ՆԱՏՕ-ն ողջունում է ՀՀ համերաշխությունը Ուկրաինայի հետ, Պուտինը չպետք է հաղթի ագրեսիայի իր պատերազմում․ Ստոլտենբերգ 14:58 19 Մարտ 2024
- Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին 14:47 19 Մարտ 2024
- Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում 14:35 19 Մարտ 2024
- Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան 14:23 19 Մարտ 2024
- Մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք․ ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու․ Վարչապետ 14:10 19 Մարտ 2024
- «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 13:54 19 Մարտ 2024
- Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի 13:43 19 Մարտ 2024
- Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է 13:31 19 Մարտ 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:08 19 Մարտ 2024 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
- 12:59 19 Մարտ 2024 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
- 12:35 19 Մարտ 2024 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Միջազգային լուրեր
- 15:23 19 Մարտ 2024 Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն ավելացնի․ Պեսկով
- 12:10 19 Մարտ 2024 Աշխարհում ամենից աղտոտված օդով մայրաքաղաք է ճանաչվել Նյու Դելին Աշխարհում ամենից աղտոտված օդով մայրաքաղաք է ճանաչվել Նյու Դելին
- 23:55 18 Մարտ 2024 Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է. Պուտինը հանրահավաքին ներկայացել է մրցակիցների հետ Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է. Պուտինը հանրահավաքին ներկայացել է մրցակիցների հետ
Տնտեսություն
- 17:21 19 Մարտ 2024 «Միր» քարտերի գործունեության դադարեցումը վնաս կլինի հատկապես Հայաստանի և նրա բնակիչների համար «Միր» քարտերի գործունեության դադարեցումը վնաս կլինի հատկապես Հայաստանի և նրա բնակիչների համար
- 12:50 15 Մարտ 2024 Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ
- 10:47 15 Մարտ 2024 Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը մարտի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը մարտի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի