15:34:30 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

    12:50 28 Հուլիս 2018

    «ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

    Նրա փոխանցմամբ, կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի (նման քննարկում կամ բանակցային գործընթաց անգամ չի եղել):

    «Մասնակցելու է վճռական, համայն հայության մայրաքաղաք Երևանի ու երևանցու շահերից բխող իրատեսական հստակ ծրագրով։ Թեկնածուների ու ծրագրի վերաբերյալ՝ կհայտարարվի ժամանակին։

    Ընտրությանը ՀՅԴ-ի մասնակցել - չմասնակցեկու թեմայի շուրջ տարբեր լրատվամիջոցներում պտտվող մնացած բոլոր լուրերը ապատեղեկատվություն են»,-նշել է Եղիազարյանը:

    Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս