08:01:48 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն բացատրել է` ինչու է ինքնաձիգով դուրս եկել նստավայրի մոտ

    21:51 8 Սեպտեմբեր 2020

    Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցույցի ընթացքում Անկախության պալատում հայտնվել է ինքնաձիգը ձեռքին, որովհետև մտադիր է իր երկիրը պաշտպանել մինչև վերջ։ Այս մասին հայտնում է Вести լրատվամիջոցը։

    Օգոստոսի 23-ին բողոքի ակցիայի ժամանակ լրատվամիջոցները լուսանկար էին հրապարակել Լուկաշենկոյի նստավայրից, որտեղ նա քայլում էր` Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքին։ Լուկաշենկոյի կողքին քայլում էր նրա որդին՝ զինվորական հանդերձանքով և ինքնաձիգը ձեռքին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս