14:46:05 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոբելյան դափնեկիրները Ֆրանսիայի իշխանություններին կոչ են արել Սուրբ Ծննդյան տոներից առաջ ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել

    19:31 26 Սեպտեմբեր 2020

    Իշխանությունները պետք է կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնից առաջ ինքնամեկուսացման ռեժիմ մտցնեն Ֆրանսիայի ողջ տարածքում, որպեսզի խուսափեն կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճից, հատկապես՝ տարեցների շրջանում: Le Monde թերթի սյունակում այսպիսի կարծիք են հայտնել տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի մրցանակի 2019-ի դափնեկիրները՝ ֆրանսիուհի Էսթեր Դյուֆլոն եւ հնդիկ-ամերիկացի հետազոտող Աբխիջիտ Բաներջին:

    «Ընտանեկան հավաքույթներն իրենց երկար խնջույքներով, էլ չասած միասին երգելը, ցավոք, նպաստում են վարակվելուն»,- նշել են հեղինակները: Ըստ նրանց, դա հաստատում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճը` հուլիսի 4-ին Անկախության օրվանից եւ մայիսի 31-ին Հիշատակի օրից հետո, հաղորդում է РБК-ն:

    Ինքնամեկուսացման ռեժիմը պետք է հայտարարվի նախասուրբծննդյան շրջանում, օրինակ` դեկտեմբերի 1-20-ը, ասել են տնտեսագետները։

    «Դեկտեմբերի 21-ից հետո կարելի է կազմակերպել լայնամասշտաբ անվճար թեսթավորում, որպեսզի մարդիկ իրենց հարազատներին այցելելուց առաջ ավելի քիչ կասկածներ ունենան»,- նշել են հեղինակները:

    Անմիջապես Սուրբ Ծննդյան տոնին սահմանափակումների դեպքում նախագահ Էմանուել Մակրոնը «նման կլինի Գրինչին կամ Հայր Ֆուետարին» (Սուրբ Ծննդյան լեգենդների բացասական կերպարներ), ասում են հեղինակները:

    Տնտեսագետների կարծիքով՝ Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմի սահմանափակումները բացասաբար կանդրադառնան տնտեսության վրա, սակայն թույլ կտան կխուսափել ավելի մեծ ծախսերից այն սցենարի դեպքում, երբ տոներից հետո մեծ թվով տարեցներ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ հոսպիտալացման կարիք ունենան:

    Ինքնամեկուսացման ռեժիմի հետեւանքները կարելի է մեղմել նախապես՝ նոյեմբերին նվերների գնումը խթանելով, կարծում են հեղինակները: Այդ ընթացքում խանութներին պետք է թույլ տրվի զեղչեր անել եւ երկարացնել աշխատաժամանակը, նշել են հեղինակները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս