Ամենաընթերցված
21.02.2012
12:00
Ես Հիտլերին նման չեմ. Խաչիկ Ասրյան (video)

Խաչիկ Ասրյանը խոսեց իր` Սյունիքի մարզպետ դառնալու...

Կարևոր նորություններ
22.02.2012
15:07
Զգուշացե'ք, քաղաքում սատանա կա

Սատանայապաշտ բնապահպանը:

Հինգշաբթի
23 Փետրվար
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
22 Փետրվար, 2012

«Կերամիկա»-ի սեփականատերը հերքում է, որ Երևանի ոստիկանապետը փայատեր է«Կերամիկա»-ի սեփականատերը հերքում է, որ Երևանի ոստիկանապետը փայատեր է

«Կերամիկա»-ի սեփականատերը հերքում է, որ Երևանի ոստիկանապետը փայատեր է

27.01.1212:50
«Կերամիկա»-ի սեփականատերը հերքում է, որ Երևանի ոստիկանապետը փայատեր է

Այսօրվա մամուլի հրապարակումներից  մեկում  նշվում է, թե իբր Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» և «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը:  «Կերամիկա» խանութների ցանցի սեփականատեր Նորիկ Խաչատրյանը Slaq.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի հրապարակումը` ասելով.

«Ես ամեն մի անլուրջ բան հաստատելու կարիք չեմ զգում, ամեն մի անլուրջ որ մի բան է ասում, դա չի կարելի հաստատել, կամ դրա մասին առհասարակ խոսել:  Շատ տարածված է, որ ամեն մի անտրամաբանական բան կարելի է ասել, բայց ես էդ անտրամաբանական բաները կյանքում չեմ մեկնաբանի, անգամ պարզաբանելու իմաստը չեմ տեսնում:

Այո, ես հերքում եմ, բայց դուք մտածեք այն մարդկանց մասին, ովքեր նման տեղեկատվություն են տարածում: Ես ծանոթ չեմ այդ թերթին և չեմ էլ ուզում ծանոթ լինել նման մարդկանց հետ»:   

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում տվեց հետևյալ պարզաբանումը.

-Բոլոր այդ լուրերը, թե իբր ես «Կերամիկա»-ից բաժնեմաս ունեմ, հրապարակողի կողմից տգիտության դրսևորում է: Դրանք ծեծված, հին և նեխահոտ ունեցող խոսակցություններն են, որոնք արդեն ութը տարի շարունակ կրկնվում են: Իհարկե նման բան չկա և չի էլ կարող լինել: Եթե ես ընկեր ունեմ, ում հետ շփվում եմ,  նշանակում է`  կարող եմ փայատե՞ր լինել,  օրվա ընթացքում  ես հազար մարդու հետ եմ շփվում, այնպես որ իմաստ չեմ տեսնում նման անհեթեթ ու անգրագետ դրսևորումներ ունեցող երևակայություններին  պատասխանել:

-Եթե իսկապես նման հիմքեր չկան, ապա որ՞ն է պատճառը, որ Ձեր` «Կերամիկա»-ի բաժնետեր լինելու մասին խոսակցությունները չեն դադարում:

-Պարզապես սեփականատեր Նորիկը իմ մանկության ընկերն է, նույնիսկ ընտանիքներով ենք մտերիմ, ամեն օր` աշխատանքից հետո, երեկոյան ուշ ժամերին զբոսնում ենք Երևանի փողոցներով, ի՞նչ է դրա իրավունք չունե՞նք...

Նման հոդվածներ գրողներն այնքան անգրագետ են, որ չեն գիտակցում, որ «Կերամիկան» բաժնետերեր ունի, որոնք միասին աշխատում են: Նման բաներ հրապարակելու իմաստը չեմ հասկանում, դա իրենց խնդիրն է, ութը տարի է փորձում են ինձ ներքաշել դրա մեջ:

Ուղղակի ես այս ամենի մեջ հրահրում եմ տեսնում, փորձում են ինձ ինչ-որ բաների մեջ ներքաշել: Երևի մի քանի անգամ ինձ էս հարցի շուրջ հարցրել են, ես էլ ասել եմ, որ նման բան չկա, նորից սկսել են շարունակել… հիմա էլ ասում են, որ նախարարը եկել է, ինչ-որ նկար է տեսել, նախարարը միայն ինձ մոտ է եկել, իմ աշխատասենյակ, նա ընդհանրապես ուրիշ աշխատասենյակներ չի էլ մտել: Եվ դրա մեջ փորձել ինչ-որ բաներ տեսնել, դա իսկապես շատ տգեղ է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող է այս ամենի ետևում կանգնած լինել:

-Ինձ բացարձակ չի հետաքրքրում,  թույլ մարդիկ երևի…   

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
  



 

Տարադրամ
USD389.17-0.09
EUR515.773.62
RUR13.060.06
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Երևան
Ցերեկը
4°C
Գիշերը
-12°C
Ստեփանակերտ
Ցերեկը
4°C
Գիշերը
-7°C
Ջավախք
Ցերեկը
-3°C
Գիշերը
-14°C