Ամենաընթերցված
17.05.2012
23:04
Ռիփփին խոսում է սեքսի մասին
«Ապրել առանց սեքսի նշանակում է ընդհանրապես չապրել»:
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Կազմակերպվեց հերթական տեսաժողովըԿազմակերպվեց հերթական տեսաժողովը

Կազմակերպվեց հերթական տեսաժողովը

30.01.1221:30
Կազմակերպվեց հերթական տեսաժողովը

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվեց հերթական տեսաժողովը: Տեսաժողովն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ:

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարար տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, վարչության անդամաներ, հայոց լեզվի ուսուցիչներ, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Փիտեր Քուոն, ինչպես նաև Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը, խորհրդի համակարգող Մարինե Ավագյանը, «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը և այլք:

Տեսաժողովը նվիրված էր հայ համայնքի կրթական խնդիրներին: Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց ՀՀ զիված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ:

Վ.Ծատուրյանը համառոտ ներկայացրեց հայ համայնքի կրթական խնդիրներն ու Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները: Ներկայումս Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ, հիմնականում ֆինանսական դժվարությունների և հայկական կրթօջախների անբավարարության պատճառով, հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ, ուստի զրկված են իրենց մայրենի լեզուն, պատմությունը սովորելու հնարավորությունից: Միայն Գլենդելում շուրջ 10 հազար հայ աշակերտ այցելում է ամերիկյան դպրոցներ: Նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը 1987 թվականից Միացյալ Նահանգների 10 տարբեր քաղաքների 33 ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է չորս ժամ տևողությամբ հայոց լեզվի և պատմության դասընթացներ: Մեկ այլ ծրագրով (Armenian 50/50 Dual Immersion and Herritage Programs), որը հաջողությամբ կիրառվում է Կալիֆոռնիայի Թոմաս Ջեֆերսոն և Արդի Ուայդ դպրոցներում, կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, վերջինս հետաքրքրություն է առաջացրել նաև այլազգիների շրջանում:

Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին ուսուցիչների վերապատրաստմանը, համայնքի կրթական հիմնախնդիրներին համահունչ դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, հեռավար ուսուցմանը, ԱՄՆ բուհերի հայազգի ուսանողների ուսումնական պրակտիկան Հայրենիքում անցկացնելուն, խառնամուսնական ընտանիքների երեխաների կրթական խնդիրների լուծմանը, քույր դպրոցների ծրագրին, ուսուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, ամերիկյան կրթական համակարգի պահանջներին համապատախան Հայաստանից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների լիցենզավորմանը, ծնողների համար հայերենի ուսուցման դասընթացների ծրագրի ստեղծման անհրաժեշտությանն առնչվող և այլ հարցեր:

Հ.Հակոբյանը և նախարարության աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերը` պատասխանելով տեսաժողովի մասնակիցների հարցերին: Նախարարը, մասնավորապես, նշեց «Իմ Հայաստան» փառատոնի, «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» և այլ ծրագրի, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային նախագծերի մասին:

Հայապահպանության, Սփյուռքում մատաղ սերնդի դաստիարակության և կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հ.Հակոբյանը Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, իսկ ուսուցչուհիներ Էլմիրա Սիմոնյանին ու Հասմիկ Խաչատրյանին` պատվոգրով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C