Նոր մանրամասներ Թուրքիայում սպանված հայ զինծառայողի վերաբերյալՆոր մանրամասներ Թուրքիայում սպանված հայ զինծառայողի վերաբերյալ
Նոր մանրամասներ Թուրքիայում սպանված հայ զինծառայողի վերաբերյալ
31.01.1214:12
Նոր մանրամասներ են բացահայտվել Թուրքիայում սպանված հայ զինծառայողի սպանության վերաբերյալ, որը տեղի էր ունեցել 2011 թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում:
Հալիլ Էքչին, ով ծառայել էր բանակում Սևակ Բլալիկչիի հետ նույն ժամանակ, հաստատել է այն փաստը, որ իր առաջին վկայությունը եղել է սխալ, իսկ երկրորդ անգամ ցուցմունք տալիս ասել է, որ մարդասպանը` Քվանչ Աքաօղլուն է ուղղել իր զենքը Սևակի վրա:
«Քվանչի ընտանիքը խնդրել էր ինձ իր օգտնին վկայություն տալ: Աքաօղլույի ընտանիքն էր ճնշել Քվանչին անել այն, ինչ պատահել էր»,- ասել էր Էքչին:
Ըստ զինվորի վկայության, Բալիքչին սպանել էր Աքաօղլուն, երբ նրանք շղթայապարիսպ էին տեղադրում ժանդարմերիայի կայարանում:
«Երբ մենք կատարեցինք մեր աշխատանքը Կվանչ Աքաօղլուն բացել էր իր հրաձգային անվտանգության կեռիկը, որից հետո նա կրակեց Սևակի վրա, սակայն չգիտեմ ինչու»,-շարունակել էր Էքչին:
Հիշեցնենք, որ հայ Սևակ Շահին Բալիքչի սպանվել էր ապրիլի 24-ին 2011 թվականին, այն օրը, երբ հայերը նշում էին 1915 թվականի հայերի զոհերի հիշատակը: Սևակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի արվեստի ֆակուլտետը: