«Կարոտի» 10-ամյակը մեծ շուքով են նշել«Կարոտի» 10-ամյակը մեծ շուքով են նշել
«Կարոտի» 10-ամյակը մեծ շուքով են նշել
31.01.1219:35
Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության և հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանից և ԱՄՆ-ից:
«Կարոտ» համույթն անցած տարիների ընթացքում ձեռք է բերել Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերի համակրանքն ու սերը: Հարյուրավոր համերգները «Կարոտին» դարձրել են Եվրոպայում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ խորհրդանիշ:
Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբևէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, և հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան: «Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած և իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա: