Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան նոր մարզիչ ունիՀայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան նոր մարզիչ ունի
Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան նոր մարզիչ ունի
01.02.1219:56
Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ (5 կողմ, 2 ձեռնապահ) 01/02/2012 տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Կարլ Բարդակյանին, հաշվի առնելով Համահայկական խաղերի ընթացքում վերջինիս կողմից շարունակաբար ցուցաբերված դրական արդյունքները, ինչպես նաև ԱՄՆ-ում ձեռքբերված մարզչական հարուստ փորձը:
Պ-ն Բարդակյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի բասկետբոլի զարգացման գործընթացին, օժտված է հայրենասիրությամբ և ունի մեծ ներուժ: ՀԲՖ խորհուրդը հույսով է, որ Պ-ն Բարդակյանը կկարողանա իր կողքին համախմբել հայ ազգի լավագույն բասկետբոլիստներին և կապահովի դրական արդույնք առաջիկա Եվրոպայի առաջնությանը: