Ցեղասպանության ժխտումը միջազգայնացնելու գործընթացը թևակոխեց վճռական փուլ
01.02.1220:13
Ֆրանսիացի կոնգրէսականների' այդ երկրի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի քննարկումը նշանաւորելու է հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու միջազգային գործընթացի յաղթական փուլը: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի դրական որոշումից յետոյ, ինչը կասկած չի հարուցում, հայոց ցեղասպանութիւնը միջազգայնօրէն քրէականացնելու խնդիրը ՔԱՂԱՔԱԿԱՆ եղելութիւնից վերածուելու է ԻՐԱՒԱՔԱՂԱՔԱԿԱՆ իրողութեան' արձանագրելով ցեղասպան Թուրքիայի համաշխարհային ընդգրկումով ջախջախիչ պարտութիւնը:
Ֆրանսիայի նախագահի առաջիկայ ընտրութիւններին մասնակցող քաղաքական հիմնական ուժերը' ընկերվարներն ու նախագահ Սարկոզիի թեկնածութիւնը առաջադրող կուսակցութիւնը, ներկայացնում են երկրի քուէարկուների առնուազն 70 տոկոսը: Քաղաքական նշուած երկու կուսակցութիւններն էլ պաշտպանում են իրենց իսկ ջանքերով Սէնատի ընդունած օրէնքը եւ Ֆրանսիայի նախագահի ընտրութիւններում լինելով անհաշտ մրցակից, երկրի Սահմանադրական դատարանում գործելու են իբրեւ դաշնակից' յաղթանակի համար զօրաշարժելով համաշխարհային իրաւական մտքի բովանդակ կարողութիւնները:
Այսպիսով' Հայաստանի ռազմավարական իսկական դաշնակից Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումը ճանապարհ է բանալու Եւրոպայի բոլոր ազգեցիկ պետութիւնների համար' իրենց երկրներում եւս կայացնելու նման որոշումներ' այլեւս չհանդիպելով Սահմանադրական ցանկացած դատարանի որեւէ խոչնդոտի:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏ Երեւան կուսակցութեան ատենավար' Ռաֆայէլ Համբարձումեան