Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ «Մետալուրգի» հետ ստուգողական խաղումՄովսիսյանը գոլի հեղինակ դարձավ «Մետալուրգի» հետ ստուգողական խաղում
Մովսիսյանը գոլի հեղինակ դարձավ «Մետալուրգի» հետ ստուգողական խաղում
01.02.1222:35
Այսօր թուրքական Բելեկում Դոնեցկի «Մետալուրգը» ստուգողական հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Թիմերի մեկնարկային կազմերում ասպարեզ են դուրս եկել մեր ընտրանու ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը: Վերջինս դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը: Իսկ ահա Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը չի մասնակցել ընկերական այդ խաղին: Ի դեպ, մեր թղթակցին տված հարցազրույցում նա չէր բացառել, որ կարող է դուրս չգալ խաղադաշտ, քանի որ թիմի մարզչական շտաբը կարող է ստուգել մյուս ֆուտբոլիստների հնարավորությունները: