Ամենաընթերցված
17.05.2012
23:04
Ռիփփին խոսում է սեքսի մասին
«Ապրել առանց սեքսի նշանակում է ընդհանրապես չապրել»:
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

«Դոլմամա» ռեստորանի հարցը դեռ որոշված չէ«Դոլմամա» ռեստորանի հարցը դեռ որոշված չէ

«Դոլմամա» ռեստորանի հարցը դեռ որոշված չէ

03.02.1211:41
«Դոլմամա» ռեստորանի հարցը դեռ որոշված չէ

«Դոլմամա» ռեստորանի հետագա ճակատագրի հարցը դեռ որոշված չէ:

Նշենք, որ Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանը գործում է 1998 թվականից: «Դոլմաման» համարվում է մայրաքաղաքի էլիտար և ամենաթանկարժեք ռեստորաններից մեկը, որտեղ հաճախ են այցելում թե' Հայաստանի և թե' արտասահմանից այցելած բարձրաստիճան պաշտոնյաները:

Հյուսիսային պողոտայի վերակառուցումից հետո Պուշկին փողոցի այս հատվածը ևս որոշվեց քանդել և նորովի կառուցել, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռրարկվոււմ:

Պարզելու համար, թե արդյո՞ք արդեն 14 տարի մայրաքաղաքի սիրելի վայրերից մեկը համարվող ռեստորանը ևս քանդման ենթակա է, Slaq.am-ը զրուցեց «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի հետ;

«Ես կարծում եմ, որ Հայաստանում երբեք հստակ որոշումներ չեն կայացվում, բայց ես թույլ չեմ տա, որ ռեստորանը քանդեն»,- մեզ հետ զրույցում նշեց Ժիրայր Ավանյանը:

Հետաքրքվեցինք, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ռեստորանը պահպանելու համար, արդյո՞ք հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Ժիրայր Ավանյանը պատասխանեց.

«Քաղաքապետին չեմ հանդիպել: Փորձելու եմ համոզել, որ չքանդեն: Ճիշտմ ասած, պայքար չեմ անելու, ուղղակի չեմ աջակցի քանդելու պրոցեսին: Մտածում եմ, որ եթե չաջակցեմ` չեն քանդի: Իրենք էլ կափսոսան, կմտածեն` հին է և այլն…Ես պլաններ ունեմ, որոնք չեն համընկնում ռեստորանը քանդելու հետ»:

Երբ խնդրեցինք, որպեսզի ռեստորանի սեփականատերը մանրամասնի, թե կոնկրետ ի՞նչ պլանների մասին է խոսքը, վերջինս հրաժարվեց պատասխանել.

«Եթե ես Ձեզ հիմա պատմեմ, թե ի՞նչ քայլեր եմ ձեռնարկելու, պարզապես իմ այդ ծրագիրը չի աշխատի»:

Հետաքրքրվեցինք, թե ռեստորանը պահպանելու համար փորձե՞լ է իրեն աջակցելու խնդրանքով դիմել այնտեղ հաճախ հյուրընկալվող բարձրաստիճան պաշտոնյաներին.

«Ոչ, դեռ չեմ դիմել, բայց անպայման դիմելու եմ»,- նշեց Ավանյանը` հրաժարվելով կոնկրետ անուններ նշել:

«Իհարկե ճիշտ չէ ոչ մի բան քանդելը: Պետք է նոր բաներ կառուցել, բայց ոչ հնի հաշվին, տեսքը կարող են փոխել` առանց ռեստորանը քանդելու»,- կարծիք հայտնեց «Դոլմամայի» հիմնադիրը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C