Ամենաընթերցված
17.05.2012
23:04
Ռիփփին խոսում է սեքսի մասին
«Ապրել առանց սեքսի նշանակում է ընդհանրապես չապրել»:
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ին կոչ է արել չընդունել Ադրբեջանի հայտըԼևոն Արոնյանը ՖԻԴԵ-ին կոչ է արել չընդունել Ադրբեջանի հայտը

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ին կոչ է արել չընդունել Ադրբեջանի հայտը

02.02.1217:12
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ին կոչ է արել չընդունել Ադրբեջանի հայտը
Հայ գրոսամայսեր Լևոն Արոնյանը նամակ է ուղարկել ՖԻԴԵ, որում նշել է, թե ինքը բացառում է իր մասնակցությունն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում:
Արոնյանի հայտարարությունը` ստորև.
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին

Հարգելի պարոն նախագահ,
նախագահական խորհրդի հարգելի անդամներ

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:

Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:

Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:

Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով,

Գրոսմայստեր Լեւոն Արոնյան
Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C