Ինչու՞ է Քոչարյանը մեկնում ՄոսկվաԻնչու՞ է Քոչարյանը մեկնում Մոսկվա
Ինչու՞ է Քոչարյանը մեկնում Մոսկվա
03.02.1209:14
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա. շաբաթ օրը նա մասնակցելու է «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստից հետո նա չի վերադառնալու Հայաստան, այլ բացակայելու է տևական ժամանակով: Թերթի հետ հեռախոսազրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Մոսկվա մեկնելու և «Սիստեմա»-ի նիստին մասնակցելու մասին լուրերը: Սակայն նշել է, որ Քոչարյանի`երկարաժամկետ ծրագրերի մասին իրեն ոչինչ հայտնի չէ: