Կադաստրում բարեփոխումներ են իրականացվելԿադաստրում բարեփոխումներ են իրականացվել
Կադաստրում բարեփոխումներ են իրականացվել
03.02.1217:46
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն այսօր ներկայացրել է 2011- ի կատարված բարեփոխումները։ Մասնավորապես՝ արդեն չափագրումը պարտադիր պայման չէ: Նախկինում ցանկացած գործառույթի ժամանակ լիներ դա վարձակալություն, օտարում, թե գրավադրում կադաստրի պետական մարմինները պահանջում էին քաղաքացիներից պարտադիր չափագրման աշխատանքներ, ինչի համար քաղաքացիները ստիպված վճարումներ էին կատարում։
Փետրվարի 20-ից էլ կգործի գույքի գրանցման էլեկտրոնային տարբերակը: Կոռուպցիոն ռիսկերը բացառելու կամ գոնե նվազագույնի հասցնելու նպատակով այս տարվա հենց սկզբից վերացվել է շփումը կադաստրի կոմիտեի գրանցում իրականացնող աշխատակիցների հետ:
Կառավարման համակարգի փոփոխությունների արդյունքում նախկինում մարզերում գործող 50 տարածքային ստորաբաժանումների փոխարեն այս տարվանից գործում է 10- ը: Երևան քաղաքում գործող 9 ստորաբաժանման փոխարեն` 1- ը, որը գույքի գրանցում է իրականացնում և տեղեկատվության տրամադրում: Իսկ սպասարկման գրասենյակներն ասօր դիմումներ են ընդունում, վկայական ու տեղեկանք տրամադրում:
Անցած տարի իջել է դիմումների մերժման քանակը, նախորդ տարի ավելի քիչ են քաղաքացիները դիմել դատական ատյաններ, տեղեկացրեց Երվանդ Զախարյանը՝ պարզաբանելով թե սա ևս հաջողոությամբ իրականացված բարեփոխումների արդյունք է:
Ոչ արդյունավետ աշխատելու հետևանքով անցյալ տարի համակարգից ազատվել է ավելի քան 100 աշխատակից: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ բարեփոխումների արդյունքում բախվել են մասնագիտական որոշ խնդիրների հետ: Համակարգում տեղեկատվական տեխնոլոգաիների լայն կիրառումը ցույց է տվել, որ համակարգի աշխատակիցները պատրաստ չեն դրան, ինչը ևս ժամանակի խնդիր է ու կշտկվի, վստահեցրեց Երվանդ Զախարյանը: