Սոֆի Մխեյանը դեռ սպասում է իր ասպետինՍոֆի Մխեյանը դեռ սպասում է իր ասպետին
Սոֆի Մխեյանը դեռ սպասում է իր ասպետին
04.02.1209:25
Անդրադառնալով այսօր նշվող երիտասարդների օրհնության օրվան` Սուրբ Սարգսին: Հետաքրքրվեցինք, թե հայտնի մարդիկ որքանով են տեղյակ տոնից: Երգչուհի Սոֆի Մխեյանն ասել է.
«Իհարկե գիտեմ, թե դա ինչ տոն է, և մասնակցություն պետք է ունենամ համերգային ծրագրին, որը հենց նվիրված է սիրո տոնին: Տարիներ շարունակ նշում էինք Սուրբ Վալենտինի օրը, որը մեր սուրբն էլ չէր: Ուրախ եմ, որ բացահայտեցինք մեզ համար Ս. Սարգսի տոնը: Նա մերն է, ու մենք հենց այդ պետք է նշենք որպես սիրո տոն: Չէի ասի, որ տոնի խորհրդին հետևում եմ, այսինքն` ալյուր չեմ դնում պատուհանագոգին, բացիկներ չեմ նվիրում, բայց անկեղծ ասած, անցած տարի աղի բլիթ փորձել եմ, մայրիկս անակնկալի բերեց, երբ տվեց ինձ: Ասեմ, որ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, երևի տրամադրվածությունից է նաև: Ոչ մի երազ չտեսա: Իմ ծանոթների մեջ եղել են մարդիկ, որ երազում տեսել են իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն: Իմ կյանքում սիրո տոնը միշտ շատ յուրօրինակ ու յուրահատուկ եմ անցկացրել: Եղել է տարի, որ սեր ասվածը չի եղել, բայց այդ օրը սիրով լցված է եղել: Պատահել են նաև տարիներ, երբ սիրահարների օրը վառ անակնկալներով է եղել, ապա խոստովանություն եմ ստացել... Դրանից էլ բողոքներ չունեմ, բայց ես դեռ սպասում եմ, որ կգա ամենակարևոր սիրո օրն ինձ համար: Չգիտեմ` այս տարի աղի բլիթ կուտեմ, թե ոչ: Համենայնդեպս, դեռ սպասում եմ այն միակին ու անկրկնելիին, որ գալու է ու կոչվելու է իմ ասպետը»: